ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Թրամփի շփոթեցնող ձեռքսեղմումները

Թրամփի շփոթեցնող ձեռքսեղմումները
30.12.2017 | 12:02

Երբ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը թոք շոուի ժամանակ հիշում էր 2017-ը, ամենահիշարժանը նրա համար Թրամփի ձեռքսեղմումն էր` գրում է Ռիկ Նոակը The Washington Post-ում։ «Ես չեմ մարզվել, բայց մտովի պատրաստվել էի` հեռուստացույցով տեսնելով, որ Անգելա Մերկելն ու Սինձո Աբեն որոշ դժվարություններ ունեցան»` ասել է Միշելը։ Պետությունների ղեկավարներին, թվում էր, սարսափ է ներշնչում Թրամփի սովորությունը` ձեռքսեղմումի ժամանակ դիմացինին իր կողմը քաշել, բայց նրանք արագ ընտելացան։ Երբ Թրամփին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ձեռքսեղմումն անսովոր երկար ու լարված էր։ «Այդպես ես հասնում նրան, որ քեզ հարգեն։ Պետք է ցույց տալ, որ նույնիսկ նվազագույն զիջումների չես գնա, նույնիսկ խորհրդանշական»` հայտարարեց Մակրոնը։ Մերկելը հակառակ խնդիրն ուներ` Թրամփը, որ նրա հետ հանդիպմանը բացահայտ անեռանդ էր, դիտավորյալ կամ պատահաբար անտեսեց նրա պարզած ձեռքը։ Իրավիճակի առավել խորքային ենթատեքստը ոչ մեկից չվրիպեց` մինչ այդ Թրամփը Մերկելին անվանել էր «աղետալից կանցլեր»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկ այլ հնարքի բախվեց։ Թրամփն ու Մեյը անվստահ ձեռք ձեռքի էին տվել հունվարին կարճատև զբոսանքի ժամանակ։ Շատ դիտորդների կարծիքով` Մեյը ստիպված էր ժպտալ` հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան հեռանում է ԵՄ-ից և առավել քան երբևէ, կախված է ԱՄՆ-ից։ Նոր Զելանդիայի նոր ղեկավար Ջասինդա Արդերնը հայտարարեց, որ կփորձի Թրամփի ձեռքը սեղմել իբրև «դիվանագետ», բայց նրա մտադրությունը ձախողվեց, երբ Արդերնը լսեց Թրամփի խոսքերն իր մասին` «Այդ տիկինը իր երկրում բազում տագնապներ է հարուցել»։ Չնայած նախնական տարաձայնություններին` Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նաև զինվորական շքերթի մասնակցեց Փարիզում, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին գովեց «ցնցող աշխատանքի» համար և ջերմ հարաբերություններ հաստատեց Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի հետ, որ նրա պատվին սիրո մասին երգեց։
The Washington Post


Հ.Գ. Բարևելն ու բարևելու ձևը միշտ էլ քաղաքական կատեգորիա է եղել։ Թրամփը իր ցավեցնող ձեռքսեղմումներով փորձում էր ի սկզբանե իր դիրքերը հաստատել, անպատրաստներն անակնկալի էին գալիս ու հազիվ ոտքի վրա մնում, պատրաստվածները նրա հնարքը նրա դեմ էին կիրառում։ Մանկական խաղե՞ր մեծերի կյանքում։ Ոչ: Շատ լուրջ գիտություն կա` իմիջմեյքերություն, որ ունի որոշ անլուրջ խորհրդատուներ, որ անփորձ քաղաքական գործիչներին սովորեցնում են նման հնարքներ։ Իրականում միշտ էլ կարևորը բովանդակությունն է, ձևը ընդամենը արտահայտում է այդ բովանդակության արտաքինը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ